Այսօր «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել հետաքննություն սկսել մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ: Նրանց թվում են Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, ով ազատվել է ոստիկանապետի պաշտոնից 2009 թվականին, Տրաբզոնի ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը, ինչպես նաև Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամեր Ջերահը:
Նրանք հրավիրվելու են դատախազություն` ցուցմունքներ տալու համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, այսօրվա դատական նիստին ներկա էր հատուկ Թուրքիա ժամանած ԵՄ-Թուրքիա խորհրդարանական կոմիտեի նախագահ Էլեն Ֆլոտրը: