Home / Հայաստան / Վրաստանի քաղաքացին փորձել է ապօրինի Հայաստան ներմուծել սև և կարմիր ձկնկիթ

Վրաստանի քաղաքացին փորձել է ապօրինի Հայաստան ներմուծել սև և կարմիր ձկնկիթ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ են բացահայտել, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սև և կարմիր ձկնկիթը հայտնաբերվել է Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղևորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միկելաձեի մոտ, ում անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ», – ասված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Միկելաձեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել «Ձյունիկ սառնարան» ընկերության մաքսային պահեստ: