Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու դեպի Լիոն. մինչ այդ ընկերությունը չվերթներ էր իրականացնում ֆրանսիական երկու քաղաք` Փարիզ և Մարսել:
Երևան-Լիոն չվերթներն իրականացվելու են սկսած մարտի 27-ից յուրաքանչյուր կիրակի` Երևանի ժամանակով 06:30-ին, տեղեկացրել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: