Իսպանական Սարագոսա քաղաքի հրապարակներից մեկն անվանել են Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի պատվին, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հրապարակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Հրապարակը ստացել է Լա Ռոխա («կարմիր թիմ») անվանումը, ինչպես Իսպանիայում ընդունված է նրանց անվանել:
Հետագայում հրապարակի մոտ նախատեսվում է ֆուտբոլային մարզադաշտ կառուցել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը 2008 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն` եզրափակիչ խաղում պարտության մատնելով Գերմանիային: Իսկ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը իսպանացիները հաղթանակ տարան Հոլանդիայի նկատմամբ: