Ռուսաստանի Ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարվել է մեկնաբանել Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղի` պայմանավորված լինելու մասին լուր, որոնք տարածել էր «Ժամանակ» թերթը:
«Ինձ արդեն ինչ-որ մեկը զանգահարել է այդ տեղեկատվության վերաբերյալ: Ես ասել եմ, որ իմ արժանապատվությունը թույլ չի տալիս անգամ պատասխանել նման հարցի: Մենք այդ թեմային ուշադրություն չենք դարձրել: Հայկական թերթի նկատմամբ դատական գործ հարուցելու մասին անգամ չենք էլ մտածել: Հետո ինչ` ով ինչ է ասում: Շունը հաչում է, քամին տանում»,- championat.ru-ի հետ զրույցում ասել է Ֆուրսենկոն:
Լուսանկարը` sport.rian.ru կայքի