Նախկին ԽՍՀՄ տարածքի «ամենաանհանգիստ» երկիրը Ռուսաստանն է, հաղորդում է Ռիա Նովոստին` հղում կատարելով 2011 թվականի փետրվարի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գործակալության կողմից իրականացրած հարցման արդյունքներին: Հարցմանը մասնակցել է 6209 մարդ:
«Ռիա Նովոստիի» ընթերցողների կեսից ավելին (52,57%) գտնում են, որ հաջորդ հեղաշրջումը տեղի կունենա Ռուսաստանում: Ռիսկային գոտում հայտնված հաջորդ երկիրը Ուկրաինան է: Ուկրաինայում ազգային ապստամբություն են ակնկալում հարցվածների 16,85%-ը:
Երրորդ տեղում է հայտնվել Մոլդովան: Այստեղ հեղափոխություն են սպասում հարցվածների 8,17%-ը: Չորրորդը Վրաստանն է` 5,36%-ով: «Խոցելի» երկրների հնգյակը եզրափակում է Բելառուսը:
Այնուհետև հարցվածների պատասխաներրի համաձայն` նախկին ԽՍՀՄ երկրներում հնարավոր հեղափոխությունների վիճակագրությունը դասավորվել է հետևյալ կերպ`Ղրղզստան (3,38%), Ուզբեկստան և Տաջիկստան (մոտ 2%), Ղազախստան (1,19%), Էստոնյա (0,93%). Ադրբեջան (0,82%), Թուրքմենստան (0,74%), Հայաստան (0,56%), Լատվիա (0,47%), Լիտվա (0,32%):