Փետրվարի 8-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև երկկողմանի շփումների հեռանկարները:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: