Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմամարդ բողոքի ակցիա է տեղի ունենում: Հավաքվածները բողոքում են վերջին շրջանում Ադրբեջանի ներքին հարցերին Իրանի միջամտությանը, ինչպես նաև Հայաստանի հետ Իսլամական Հանրապետության համագործակցության փաստի և Իրանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող խտրականության դեմ:
1news.az-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հետևյալ կարգախոսներով են հանդես գալիս` «Ո՛չ Իրան, ո՛չ Հայաստան», «Ամո՛թ Սհմադինեժադին, որ իր ձեռքն է մեկնում Խոջալույում ադրբեջանցի երեխաների մարդասպանին` Սարգսյանին»:
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Իրանում ադրբեջանցիների իրավունքները պաշտպանել:
Ոստիկանության կողմից միջամտություն չկա:
Իրանի դեսպանատունը չի ընդունել պիկետի մասնակիցների կողմից իրեն փոխանցված հայտարարությունը: