Ինգուշեթիայում բերման են ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն իրականացրած մահապարտ-ահաբեկչի երեք հանցակիցները, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Դատարանը վճռել է երկու ամսով կալանքի տակ առնել Ֆաթիմա և Ահմեդ Եվլոևներին` ենթադրվող մահապարտ Մուհամեդ Եվլոևի անչափահաս քրոջն ու եղբորը: Ձերբակալվել է նաև Ալի-Յուրտ բնակավայրի 23-ամյա բնակիչ Ումար Աուշևը, ով, հետաքննության տվյալների համաձայն, ուղեկցել է մահապարտին մինչև Մոսկվա: