Փետրվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 44-ամյա Աշոտ Գ.-ին. նա 2009 թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Ոստիկանության հաղորդմամբ` կատարվում է քննություն: