Փետրվարի 10-ին ԱՄՆ-ն շրջանառության մեջ է դնում նոր 100 դոլարանոց թղթադրամ: Դիզայնի մեջ առկա են երկու նոր պաշտպանական տարրեր:
Թղթադրամը պատվել է կապույտ գույնի պաշպանիչ շերտով, որը պատրաստվել է 3D տեխնոլոգիայի շնորհիվ. Թղթադրամը թեքելու ժամանակ դրա վրա առկա զանգակները փոխվում են 100 նիշի:
Բացի դրանից, թղթադրամի արտաքին կողմում հայտնվել է թանաքամանի մեջ դրված մեղրագույն զանգակների պատկերը: Թղթադրամի ճկման դեպքում զանգակի գույնը մեղրագույնից դառնում է կանաչ, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ զանգակը մեկ թանաքամանի մեջ է, մեկ դրանից դուրս:
Թղթադրամի դիզայնը դեռ անցյալ տարի էր մշակվել: Բաց կապույտ ֆոնի վրա պատկերված է Բենջամին Ֆրանքլինի դիմանկարը: Իսկ թղթադրամի հակառակ կողմում նորացվել է Independence hall-ի շրջանակը, այժմ թղթադրամի վրա ոչ թե շենքի ճակատային մասն է, այլ ետնամասի պատկերը: