Home / Հայաստան / Ոստիկանությունից հանո՞ւմ են «Քոչարյանի մարդկանց»

Ոստիկանությունից հանո՞ւմ են «Քոչարյանի մարդկանց»

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է ոստիկանական համակարգում կադրային փոփոխությունների մասին:

Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով` աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրմադարության տակ է ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Իշխան Իշխանյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արագածոտնի մարզի ոստիկանապետը: Ըստ մեր տեղեկությունների` կադրային այս փոփոխությունները ոստիկանությունում պայմանավորված են քաղաքական իրավիճակով, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերություններով: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը հրահանգել է ուժային կառույցների ղեկավարներին (և ոչ միայն) հնարավորինս արագ «կադրերի տրամադրության տակ ուղարկել» համարում ունեցողներին: «Ռոբերտ Քոչարյանի մարդ» համարում ունեցողներին: Այնպես որ, առաջիկայում` տարբեր գերատեսչություններում նոր «մարդահամար» կանցկացվի: