Ներկայումս շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ինտենսիվ խորհրդակցությունները, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը:
«Այս ձևաչափով նման հանդիպումների հաճախակիությունը վկայում է իրականացվող աշխատանքների լրջության և հստակ գործնական արդյունքների հասնելուն միտված կողմերի տրամադրվածության մասին: Դրանով իսկ բավարար հիմք է ստեղծվում մեր երկրների նախագահների նոր գագաթաժողովի անցկացման համար»,- Ազիմովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը: