Ադրբեջանահայերի խնդիրը ինչպես անտեսված եղել է, այնպես էլ մնում է անտեսված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով` այս հարցում կարող են մեղադրել ԱՄՆ-ին, ռուսներին, բայց երբեք չեն մեղադրում մեր իշխանություններին, որոնց անհետևողականության պատճառով են անտեսված մնում այդ խնդիրները: Մելիքյանը պնդում է, որ ազատագրված տարածքները պետք է սեփականության իրավունքով տրվեն ադրբեջանահայ փախստականներին:
«Նախիջևանահայության և ադրբեջանահայության խնդիրները կարող են լուծում գտնել մեր հնարավորությունների շրջանակներում: Մեր հանրությունը պիտի գիտակցի, որ ադրբեջանահայության խնդիրը նաև մեր ազգային անվտանգության խնդիրն է»,- նշել է Արման Մելիքյանը:
Խոսելով նաև ԼՂ խնդրի մասին` բանախոսը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են արտաքին ճնշումների և չունեն խնդրի լուծման բանաձևը: