Home / Հայաստան / Հայաստանը ՀՆԱ-ի աճով վերջից երկրորդն է ԱՊՀ տարածքում

Հայաստանը ՀՆԱ-ի աճով վերջից երկրորդն է ԱՊՀ տարածքում

Համաձայն ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի ՀՆԱ-ն 2010 թվականին աճել է 2,6%-ով:

ԱՊՀ տարածքում ՀՆԱ-ի աճով առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ուզբեկստանը` 8,5%-ով, և Թուրքմենստանը` 8%:

Բելառուսի ՀՆԱ-ն 2009-ի համեմատ աճել է մոտ 7,6 %-ով: Ղազախստանում և Մոլդովայում ՀՆԱ-ի աճը կազմել է 7%, իսկ Տաջիկստանում` 6,5%, Ադրբեջանում և Ուկրաինայում` 5%, Ռուսաստանում` 4%. Հայաստանում` 2,6 %: Իսկ Ղրղզստանում ՀՆԱ-ն նվազել է 1,4% -ով: ԱՊՀ տարածքում 2010 թվականին ՀՆԱ-ն միջին ցուցանիշով աճել է 4,5 տոկոսով: