Դոնի Ռոստովի օդանավակայանում Երևանից ժամանած ուղևորների մաքսային գրանցման ընթացքում Հայաստանի քաղաքացու ուղեբեռում չարտոնագրված ապրանք է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է «Все о таможне» (Ամեն ինչ մաքսայինի մասին) պարբերականը, Երևանի քաղաքացին փորձել է քարից պատրաստված հուշանվերների մեծ քանակություն անցկացնել «կանաչ» միջանցքով: Ենթադրյալ առևտրականը մաքսային ծառայության աշխատակցին 2500 ռուբլի ($85) է առաջարկել, որպեսզի վերջինս «չնկատի» 1200 կախազարդերը, արձանիկներն ու շղթաները:
Դեպքի առնչությամբ քրեական հործ է հարուցվել, որը ենթադրում է տուգանք կամ 8 տարվա ազատազրկում:
Կաշառքից հրաժարված մաքսային կետի աշխատակցին առաջարկվել է գումար հատկացնել` «ծառայողական պարտականությունների արդար և բարեխիղճ իրականացման համար»: Խրախուսանքի համար նախատեսված գումարի չափը չի նշվում: