Home / Հայաստան / Հարսնացուներին կտուգանեն պսակադրությանն ուշանալու համար

Հարսնացուներին կտուգանեն պսակադրությանն ուշանալու համար

Բրազիլական եկեղեցիներից մեկի հոգևորականները որոշել են պայքարել ոչ ճշտապահ հարսնացուների դեմ ֆինանսական պատժամիջոցների միջոցով: Նոսա- Սենյորա- դի-Լորդիս եկեղեցու քահանա Ռոբերտո Կարարան հարսնացուների ուշացման տուգանքը գնահատել է 300 դոլար, հաղորդում է AFP-ն:

Ինչպես պարզաբանել է եկեղեցու մամուլի քարտուղարը, եկեղեցականների կարգադրությամբ մինչ հարսանեկան արարողությունը հարսնացուն և փեսան ստիպված կլինեն վճարել այս գումարը որպես կանխավճար: Եթե հարսնացուն ժամանակին ներկայանա եկեղեցու հարսանեկան ծիսակատարությանը, գումարը կրկին կվերադարձվի նորապսակներին: Իսկ հարսնացուի անճշտապահության դեպքում գումարը կմնա եկեղեցուն որպես տուգանք:

Հարսանեկան արարողությունից ուշանալը բավական տարածված է Լատինական Ամերիկայի երկրներում: Որպես կանոն, հարսնացուները ուշանում են նվազագույնը 10 րոպե: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ հարսնացուները մոտ 1 ժամ  ուշացումով են ներկայանում: