ՀՀ ոստիկանությունը երգի մրցույթ է հայտարարել, որի հաղթողը կստանա 250 հազար դրամի չափով մրցանակ:
Մրցույթը նվիրված է ՀՀ ոստիկանության 10-րդ տարեդարձին:
Ինչպես նշում է ՀՀ ոստիկանության կայքը, «ներկայացվող ստեղծագործությունները պետք է արտացոլեն ոստիկանության գործունեությունը, ոստիկանի կերպարն ու աշխատանքը»:
Նախատեսված են նաև մրցանակներ 2-րդ և 3-րդ մրցանակակիրների համար, համապատասխանաբար, 150 հազար դրամ և 50 հազար դրամ:
Մրցույթի կազմակերխիչները խնդրում են ստեղծագործությունները ներկայացնել ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոն` Նալբանդյան130 հասցեով: