Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները փետրվարի 11-ին, ժամը 04.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 49-ամյա Մարտին Գ.-ին. նա ս/թ փետրվարի 4-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Ոստիկանության հաղորդմամբ` Մարտին Գ.-ն կալանավորված է: