«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, «Գրանդ հոլդինգի» նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը վերջերս նամակ է գրել ՀՀ նախագահին, որտեղ շարադրել է իր դժգոհությունները` կապված երկրում վարվող տնտեսական քաղաքականության հետ:
Նա բավական խիստ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետի և կառավարության աշխատանքը և խնդրել, որ առաջիկա երկու տարում վարչապետն ու կառավարությունը ոչ մի օրենք չընդունեն, տնտեսական դաշտում ոչ մի փոփոխություն չկատարեն: