Home / Հայաստան / Այսօր՝ խաղաղ ցույցեր ողջ աշխարհում. մարդկանց կոչ են անում կրել սև, սպիտակ, կարմիր

Այսօր՝ խաղաղ ցույցեր ողջ աշխարհում. մարդկանց կոչ են անում կրել սև, սպիտակ, կարմիր

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 12-ը հայտարարել է Եգիպտոսի ժողովրդի հետ համերաշխության օր:

«Այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է մեր աջակցությունը ցուցաբերել ցուցարարներին և մեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների լիակատար պաշտպանության համար քաղաքական անցումային այս փուլում», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Amnesty International-ն առաջարկում է աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց միանալ «համաշխարհային գործողության օրվան»:

Դա անելու համար իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում միանալ խաղաղ ցույցերին, որոնք անցկացվելու են Ավստրալիայում, Բենինում, Կանադայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Մալայզիայում, Մարոկոյում, Նորվեգիայում, Պեռուում, Պուերտո-Ռիկոյում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում: Կազմակերպիչները խնդրում են խաղաղ ցույցերի մասնակիցներին կրել սև, սպիտակ կամ կարմիր գույների հագուստ (Եգիպտոսի պետական դրոշի գույները):

«Մենք աջակցում ենք Եգիպտոսի ժողովրդին, Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդներին, ովքեր պահանջում են բռնաճնշումների դադարեցում, մարդու հիմնարար իրավունքերի վերականգնում և շուտափույթ բարեփոխումներ:

Մենք դեմ ենք կանգնում այն բոլոր ուժերին, ովքեր փորձում են ճնշել իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց պահանջները», – նշում են հայտարարության հեղինակները: