Home / Հայաստան / Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին հիվանդանոց են տեղափոխել

Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին հիվանդանոց են տեղափոխել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը տեղափոխվել է Լոս Անջելեսի Սիդար-Սինայ հիվանդանոց սրտի անբավարարության պատճառով: Այս մասին հաղորդում է 78-ամյա աստղի մամուլի քարտուղար Սալի Մորիսոնը:

Մորիսոնի խոսքով` դեռևս պարզ չէ, թե դերասանուհին երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Առողջության վատթարացման պատճառով նա ստիպված է եղել հրաժարվել Նյու Յորքում անցկացվող հանդիսությունից: Միջոցառման ընթացքում դերասանուհուն և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին պետք է մրցանակ հանձնեին ՁԻԱՀ-ի դեմ հետազոտություններին աջակցելու համար: