Երկրի տնտեսությունը ճգնաժամից հետո մտել է մի այնպիսի փուլ, երբ անհրաժեշտ է արագ տեմպերով իրականացնել տնտեսության վերականգնում: Դա կհաջողվի այս տարվա ընթացքում, և նոմինալ արժեքով համախառն ներքին արդյունքը կանցնի միջճգնաժամային մակարդակը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը:
«Ըստ էության, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի վերականգնենք իրական ծավալները»,- հայտարարել է նախարարը:
Տիգրան Դավթյանը դրական է գնահատել ՀՀ տնտեսության մեջ ճգնաժամի արդյունքում տեղի ունեցած մի շարք փոփոխությունները:
«Տնտեսությունը դարձավ ավելի, կամ կամաց-կամաց դառնում է ավելի դիվերսիֆիկացված, սակայն այստեղ մենք իրոք խնդիրներ ունենք լուծելու, որպեսզի ունենանք մրցունակ և դիվերսիֆիկացված տնտեսություն», – նշել է Դավթյանը:
Նախարարի խոսքով` այս տարի կունենանք իրական տեղաշարժ տնտեսության համակարգում, որի համար գոյություն ունեն էական նախադրյալներ: