Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևոր սպասումները Ազգային ժողովի և նախագահական ընտրություններն են: Այս մասին այսօր կայացած ԲՀԿ-ի համագումարի ընթացքում կայացած իր ելույթում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Վերջին տարիների ընտրությունները և հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընթանում մեր երկրում, քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում է թույալտրելի սահմանը:
ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: Ընտրությունները չպետք է խանգարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոնների համաձայն», – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: