Home / Հայաստան / Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել վճռական քայլեր իրականացնել

Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել վճռական քայլեր իրականացնել

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հստակ միջոցներ ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները:

«Ժամանակն է վճռական քայլեր իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- ասված է համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) տարածած հայտարարության մեջ, որում նախագահներն ամփոփել են փետրվարի 11-13-ին Հայաստան և Ադրբեջան իրենց կատարած այցերի արդյունքները:

Միջնորդները կոչ են արել հակամարտող կողմերին շարունակել բանակցությունները, որպեսզի խաղաղ գործընթացը տեղափոխվի հաջորդ փուլ: Համանախագահները նշել են նաև, որ պատրաստ են այդ հարցում իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանին: