Հայրենի իշխանությունները, երևի, ծանր են տանում թունիսյան և եգիպտական հեղափոխությունների հաջողությունը. նրանք ոչ միայն հեռուստաընկերություններին և «ազատ, բայց պատասխանատու» մնացյալ լրատվամիջոցներին են հրահանգել հնարավորինս շրջանցել, կիսատ-պռատ անդրադառնալ արաբական թեմային, այլևս անցել են ինտերնետային վեահսկման, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` մասնավորապես ամբողջովին վերահսկվում է ֆեյսբուքյան տիրույթը` «հեղափոխություն» բառի հետ առնչվող բոլոր քննարկումները, հաղորդագրությունները և վերլուծությունները անմիջապես արձանագրվում են, իսկ դրանց հեղինակները դասվում են «հանրապետության պոտենցյալ թշնամիների» շարքը, մոտավորապես վաղ սովետական շրջանի «տրոցկիստի» և «ճապոնական լրտեսի» կարգավիճակով: Նկատենք, որ այս գրաքննությունը մի ավելորդ անգամ հաստատում է, որ բոլոր բռնակալական ռեժիմները` մոնղոլ-թաթարական, արաբական, իրանական թե հայկական, իրար նման են: Ֆեյսբուքի մասով էլ պետք է հիասթափեցնենք` «ֆեյսբուքյան» ծագումով արաբական հեղափոխությունները թափ առան հենց հատուկ ծառայությունների` Ֆեյսբուք սողոսկելուց և լրտեսելուց հետո: