«Ժամանակ» օրաթերթը երեկ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի լրատվական ծառայությանը հարց է ուղղել, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ հանդիպում է ունեցել ռուսաստանյան իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության որևէ ներկայացուցչի հետ, ինչպես համառորեն օրեր շարունակ պնդում էին «բարգավաճականները»: Օրաթերթին պաշտոնապես պատասխանել են, որ նման հանդիպումներ չեն եղել, և նման տեղեկություններ գրասենյակը չունի: