Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր բլոգում մեղադրել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Սուրկովին Ռուսական Առաջին ալիքով և ՆՏՎ հեռուստաալիքով իր մասնակցությամբ հաղորդումները չհեռարձակելու մեջ:
«Իմ հոբելյանին նվիրված «Пусть говорят» հաղորդումը Վլադիմիր Սուրկովի անմիջական կարգադրությամբ այդպես էլ եթեր դուրս չեկավ: Անդրեյ Մալախովը (թոք-շոուի հաղորդավարը) փորձել է փրկել եթերը, սակայն նրան զգուշացրել են, որ որոշումը կայացվել է քաղաքական վերնախավերում»,- գրել է Վոլոչկովան:
«ՆՏՎ-շնիկների ծրագիրը` իմ մասնակցությամբ, նույնպես եթեր չեն թողել… Շնորհակալություն Կոնստանտին Էռնստին և Վլադիմիր Կուլիստիկովին: Նրանք ինձ համար կենսագրություն են ստեղծում…»,- ասվում է պարուհու բլոգում:
Հիշեցնենք, որ վերջերս պարուհին սկանդալով դուրս է եկել «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունից: