ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր անդրադարձ է կատարել տնտեսության ոլորտի այն հակակոռուպցիոն քայլերին, որոնք իրականացվելու են նախարարության կողմից:
«Ես լինելու եմ բավական կոշտ և հետևողական, որպեսզի ցանկացած կոռուպցիոն երևույթ ուղղակի բացառվի ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև ողջ համակարգում. Կրկնում եմ` ես այստեղ լինելու եմ կոշտ ու հետևողական, ինչի մասին արդեն համակարգում բոլորը գիտեն»,- հայտարարել է նախարարը:
Բացի դա, Դավթյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նախարարությունում գործելու է թեժ գիծ.
«Այս միջոցով մենք կարող ենք ստանալ ահազանգեր բնակչությունից, գործարար աշխարհից, մեր գործընկերներից, և, Աստված չանի, համակարգում ինչ-որ մեկը փորձի խոչընդոտել և արհեստական արգելք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտների և հասարակության հետ գործունեությունը»,- ասել է նախարարը: