Home / Հայաստան / «ԷՇԵԼՈՆ». Ավանակները մեսիջ են ուղղում երևանցիներին (ֆոտոշարք)

«ԷՇԵԼՈՆ». Ավանակները մեսիջ են ուղղում երևանցիներին (ֆոտոշարք)

Երևանի փողոցներում հայտնվել են ավանակներ` գրաֆիտիի տեսքով:

«Ավանակների» հեղինակները նման քայլով որոշակի մեսիջ են ուղղել հասարակությանը:

«Էսօր մարդիկ ավանակին վիրավորական երանգ են տալիս, բայց էշն էնքան խելացի ա ու կրթված, որ ինքը նույնիսկ վատ բառեր փողոցում չի ասում (նկատի ունի էն նկարները, որոնց մեջ բառերի տեղը բազմակետեր են):

Այսօր մարդիկ էշերին առյուծների համար կեր են դարձնում, ոնց որ մեր պետությունը` թույլերը ուժեղների համար կեր են դառնում: էշը խելացի կենդանի ա, բայց դառնում ա կերակուր: Մեր «Էշելոն» շարքի նկարների մեջ կա ըմբոստացող, համակերպվող, տխուր էշ, ինչն արտացոլում է մեր իրականությունը», – Epress.am-ի հետ զրույցում իրենց մտահղացումն այսպես են բացատրել հեղինակները:

Նրանց խոսքով` մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ նկարներից հասկանալի է դառնում, թե ինչ մեսիջ է ուղղված հասարակությանը:

Հեղինակները ներկայանալ չեն ցանկացել: