Home / Հայաստան / Ռուսաստանում մահմեդական ալիք են բացել

Ռուսաստանում մահմեդական ալիք են բացել

Ռուսաստանում փորձարկում են առաջին մահմեդական հեռուստաալիքը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում կատարելով մուֆթիների խորհրդի պաշտոնական կայքին:

Ռուսաստանում նման հեռուստաալիք բացելու անհրաժետության մասին խոսել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Հեռուստաալիքի եթերում իմամներն ու մասնագետները ներկայացնելու են ավանդական իսլամի հիմունքները:

«Եթե մենք ունենք հեռուստատեսություն, ապա այն պետք է լինի նորմալ, ժամանակակից և բարոյական», – ասել էր Մեդվեդևը: