Յեմենում սկսված բողոքի ակցիաների պատճառով նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հետաձգել է նախատեսված այցը ԱՄՆ:
«Նախագահ Ալի Աբդուլա Սալեհը որոշել է հետաձգել այցը ԱՄՆ` վերջին շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և քաղաքական լարված զարգացումների պատճառով», հաղորդում է Saba գործակալությունը` հղում կատարելով նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին:
Երկու երկրները ստիպված կլինեն նոր օր նշանակել հանդիպման համար, գրում է պարբերականը:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Յեմենի ընդդիմությունը համաձայնել է վերսկսել 2010թ. հոկտեմբերից դադարեցված բանակցությունները կառավարության հետ:
Ընդդիմադիր «Ընդհանուր Ֆորում» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է «համաձայնության նոր բանաձև մշակել այս շաբաթվա ընթացքում և ազգային երկխոսություն սկսել»: