Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո երկրի իշխանությունը ստանձնած Զինված ուժերի գերագույն խորհուրդը նախատեսում է ավարտել երկրի նոր Սահմանադրության ստեղծումը 10 օրյա ժամկետներում, հաղորդում է AFP-ն: Երկու ամիսների ընթացքում երկրի հիմնական օրենքի վերաբերյալ հանրաքվե կանցկացվի:
Այս մասին գործակալությանը հայտնել են Google-ի գլխավոր մենեջեր Վայել Գոնիմը և բլոգեր Ամըր Սալամը, ովքեր Եգիպտոսում բողոքի ակցիաների նախաձեռնողներից են եղել: Նրանք հանդիպել են զինվորականների հետ և առաջադրել են նրանց իրենց հայացքները երկրում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, ինչպես նաև տեղեկացել են զինվորականների հետագա ծրագրերին:
Նախկին Սահմանադրության հետ կապված հիմնական դժգոհությունը պայմանավորված էր ընտրությունների հետ կապված սահմանափակումներով, որը թույլ չէր տալիս ընդդիմությանը լիարժեք մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին: