Հայտնի շախմատիստ և ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչ Գարի Կասպարովը այսօր և վաղը դասախոսություններ կկարդա վրացի ուսանողների համար:
Վրաստան կատարած հինգօրյա այցի շրջանակներում Կասպարովը նաև հանդիպումներ կունենա շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
«Ես շատ ուրախ եմ հրավերի կապակցությամբ և հաճույքով ընդունեցի այն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է մտածում իմ այցի մասին Կրեմլը, կարող եմ ասել, որ դա վաղուց ինձ չի հուզում: Ես շատ եմ սիրում ձեր երկիրը. այստեղ ես բազմաթիվ ընկերներ ունեմ, այնպես որ, Ռուսաստանի սխալ քաղաքականության պատճառով ես չեմ պատրաստվում հրաժարվել Վրաստանից»,- ասել է Գարի Կասպարովը: