Հայ կինոարտադրության հիմնադիրներից մեկի` Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի 85-րդ հոբելյանի կապակցությամբ այն կցուցադրվի Ստամբուլում և Անկարայում` AFM միջազգային փառատոնի շրջանակներում:
Ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում կկայանա փետրվարի 17-27-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մարտի 2-6-ը ֆիլմը հնարավորություն կունենան դիտել նաև Անկարայում: Համր Ֆիլմը կցուցադրվի քուրդ երաժիշտ Թարա Ջաֆի տավիղի նվագակցության ներքո:
«Զարեն» հայ կինոարտադրության լավագույն նմուշներից է, որը պատմում է Զարե Անունով քուրդ աղջկա ողբերգական սիրո պատմությունը: Ֆիլմում պատմվում է նաև Ռուսաստանում ցարական ռեժիմի տապալման և 1917-ի հեղափոխության մասին: «Զարեն» քրդերի մասին էկրանից պատմող առաջին գործն է: