Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զինծառայող է զոհվել:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը Epress.am-ին հայտնել է, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանը զորակոչվել էր 2009թ.:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել էր ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: