Ամերիկայի Միացյալ Նահնագները մեծ ուշադրություն են դարձրել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վրա և ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ:
Երեկ երեկոյան ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին հարցին, նշել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն «ամբողջովին ներգրավված է եղել այդ գործընթացի մեջ»:
«Մենք հասկանում ենք, որ մի քանի ամսվա ընթացքում առաջընթացի համար խոչընդոտներ կան: Մենք կշարունակենք ներգրավել Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, և կտեսնենք` ինչպես մենք կարող ենք առաջ շարժվել», – ասել է Ֆիլիպ Քրոուլին: