Home / Հայաստան / Դատարանը վճռեց. Բերլուսկոնիին կդատեն

Դատարանը վճռեց. Բերլուսկոնիին կդատեն

Այսօր Իտալիայի դատարանը վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քրեական  պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացրել: Վարչապետը մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

Դատավոր Քրիստինա Դի Չենզոն դատական գործ սկսելու վճիռը կայացրել է այսօր: Դատավարությունը կմեկնարկի ապրիլի 6-ին:

Ինքը` Բերլուսկոնին, հերքում է իր դեմ առաջադրվող բոլոր մեղադրանքները` համարելով, որ դրանք ընդդիմադիր գործիչների սադրանքների արդյունք են:

Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր իտալուհիներ փետրվարի 13-ին բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով, որպեսզի կանանց նկատմամբ իր թուլությունը թաքցնել չկարողացող 74-ամյա վարչապետը հրաժարական տա: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` վարչապետի պահվածքը վիրավորում է կանանց արժանապատվությունը: