ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Արիզոնայի նախանգապետ Ջոն ՄըքՔեյնը գտնում է, որ Եգիպտոսի իրադարձությունները կխթանեն ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող շարժումների աճը այլ երկրներում: Նա հայտարարել է, որ դա առիթ է, օրինակ, Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդների համար` մտածելու իրենց վարած քաղաքականության մասին:
«Ես վստահ եմ, որ միայն Եգիպտոսով և Մերձավոր Արևելքով իրադարձությունները չեն սահմանափակվի: Մարդու իրավունքները համընդհանուր արժեք են, և ես վստահ եմ, որ շուտով մենք կարող ենք լսել ժողովրդավարության համար պայքարի ելած տարբեր երկրների քաղաքացիների ձայնը»,- CBS News-ի հետ զրույցում հայտարարել է ՄաքՔեյնը:
«Այս փոփոխությունների քամին պետք է որոշ երկրների ղեկավարներին մտածելու առիթ տա: Մուբարաքի պաշտոնանկությունից հետո ես Պուտինի տեղը ինձ այդքան էլ ապահով չէի զգա` նստելով Կրեմլում` ԿԳԲ-ի ընկերների հետ»,- նշել է նահանգապետը:
Նրա խոսքով` նույն իրավիճակը Չինաստանում է: «Ես ինձ ապահով չէի զգա 1 միլիարդից ավելի մարդկանց ճակատագրերը ղեկավարող Չինաստանի առաջնորդի և նրա մտերիմների հետ հանգստավայրում գտնվելիս»,- եզրափակել է ՄըքՔեյնը: