Home / Հայաստան / Զանգեզուրի կոմբինատի տնօրենը ստանում է 44 միլիո՞ն

Զանգեզուրի կոմբինատի տնօրենը ստանում է 44 միլիո՞ն

«Հրապարակ» օրաթերթի` հունվարի 29-ի համարում կարդալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցը` «Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է», օրաթերթի խմբագրություն վրդովված զանգահարել է Քաջարանի մի բնակիչ, ով աշխատում է կոմբինատում:

Նա պնդում էր, որ տնօրենը ճիշտ չի ասել, որ կոմբինատում աշխատողների հիմնական մասը ստանում է 100-150 հազար դրամ, քիչ չեն նաև 40-60 հազար դրամ աշխատավարձ ստացողները, և եթե կոմբինատի տնօրենի ամսական 44 մլն և իր մերձավորների նույնքան բարձր աշխատավարձերը չլինեին, ապա միջին աշխատավարձը երբեք չէր կարող 237 հազար դրամ ստացվել: «Թող իր աշխատավարձի չափը նշեր, ինչու է պարծենում մեզ տվածով, որ գրոշներ են և ապրելու համար բավարար չեն»,- ասում էր քաղաքացին: