Իրանի մայրաքաղաք Թեհրանում հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցների և ոստիկանության բախումների հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, հաղորդում է AP գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանի միանգամից միքանի վայրերում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել` պահանջելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը:
Երեկոյան ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգգտագործել ցուցարարներին ցրելու համար և սկսել է կրակել նրանց վրա: Ականատեսների վկայությամբ ոստիկանները տասնյակ մարդկանց էին ձերբակալում և տանում անհայտ ուղղությամբ:
Նշենք, որ իշխանամետ Fars իրանական գործակալության հաղորդմամբ` զոհված մարդը սպանվել է ցուցարարների արձակած գնդակից: Բլոգերում ցույցերի մասնակիցները հակառակն են պնդում:
Ցույցի ընթացքում ցուցարարները վանկարկում էին. «Մեզ հնարավոր չէ կանգնեցնել», «Մահ բռնապետին»: