Հայաստանը չի սատարելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Թուրքիայի թեկնածուին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ երեկ Habertürk-ը հայտնել էր այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մտադիր է նամակ ուղղել Սերժ Սարգսյանին, որի միջոցով խնդրում է Հայաստանի ղեկավարին սատարել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Թուրքիայի թեկնածուին: Պարբերականի փոխանցմամբ` նամակը անձամբ Սարգսյանին կփոխանցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Էրսին Էրչինը:
Էրչինը, որը պաշտոնական այցով Հայաստանում կլինի 2011-ի մարտին, հայտարարել է, որ Գյուլի նամակը «բարի կամքի դրսևորում է Հայաստանի նկատմամբ»:
Նշենք, որ, Էրչինից բացի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում ևս 3 թեկնածու: Թեկնածուների թվում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասնիկը և Կոսովոյում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ, իտալացի Լամբերտո Զաները:
ԵԱՀԿ նախագահն ընտրվում է կոնսենսուսի արդյունքում` բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ: