Թուրքիայի հյուսիսում գտնվող Տրաբզոն քաղաքի 5 բնակիչներ հավաքվել են իտալական Սանտա-Մարիա եկեղեցու մոտ և սկսել են պահանջել վերացնել կաթոլիկ եկեղեցու օծված խաչը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նրանք միաժամանակ եկեղեցու բակ են նետել վառելանյութով շիշ և երկտող, որտեղ գրված է եղել «կամ խաչը դուք կվերացնենք, կամ մենք»: Եկեղեցու հոգևոր ծառայողները ոստիկանություն են կանչել, սկսվել է հետաքննություն:
Նշենք, որ 2006 թվականին Տրաբզոնում սպանվել էր տեղի Սանտա-Մարիա եկեղեցու քահանա Անդրեա Սանտորոն: