Home / Հայաստան / Փակ ճանապարհներ Գեղարքունիքի մարզում

Փակ ճանապարհներ Գեղարքունիքի մարզում

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում եղանակի պատճառով փակ են մի շարք ճանապարհներ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում փակ է Սելիմի լեռնանցքի, Մադինայի և Լճավանի ճանապարհները:

Արագածոտնի մարզում դժվար անցանելի է Ծաղկահովիտի ճանապարհը: