Home / Հայաստան / Հայաստանում վաճառվող սննդամթերքում ԳՁՕ են գտել

Հայաստանում վաճառվող սննդամթերքում ԳՁՕ են գտել

Կովկասյան տարածաշրջանում գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի (ԳՁՕ) ուսումնասիրության հնարավորություն ունեցող միակ լաբորատորիան` «Ստանդարտ դիալոգը», պարզել է, որ Հայաստանում սպառվող բուսական և կենդանական ծագման սննդամթերքի 40 տոկոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ կոչվածը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Այսպես, ստուգված մսամթերքի` ներկրված և տեղական, 15 տոկոսի մեջ հայտնաբերվել է  ԳՁՕ, իսկ որոշ դեպքերում ԳՁՕ եղել է ամբողջությամբ միսը: Համեմատության համար նշենք, որ Եվրամիության երկրներում մեծահասակների սննդի մեջ դրա թույլատրելի չափաքանակ է համարվում 0,9 տոկոսը, իսկ մանկական սննդի մեջ կտրականապես արգելվում է: Մասնագետներն իրենք իրենց հանգստացնում են, թե` Հայաստանում նման մթերք (այնքան էլ) չի արտադրվում, սակայն գաղտնիք չէ, որ հայկական սննդամթերքի շուկայում շատ մեծ է ներկրվող ապրանքների տեսակարար կշիռը: Ներկրված նրբերշիկի և հավի մսի մեջ, ի դեպ, հայտնաբերվել է ԳՁՕ պարունակող սոյա:

Tekali Taxi