Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն անտեսել է հայկական և միջազգային հանրության բողոքները. զեկույց

Սերժ Սարգսյանն անտեսել է հայկական և միջազգային հանրության բողոքները. զեկույց

Երեկ Լրագրողների պաշտպանության կոմիտեն` (Committee to Protect Journalists-CJP) հրապարակել է իր տարեկան զեկույցը: «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ`

CJP-ի զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին, որում արձանագրված է, որ 2010-ին մեր երկրում մամուլի դեմ հարձակումները շարունակվել են:

Կազմակերպությունն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը բախվելով բնակչության բողոքների հետ, որոնք առաջացել էին տնտեսական գլոբալ ճգնաժամի և ընտրությունների արդյունքների կեղծման արդյունքում, «փորձեց վերահսկողության տակ առնել տեղեկությունների լուսաբանումը` ճնշելով ժողովրդական բողոքը, բանտարկելով ընդդիմության ակտիվիստներին և օրենսդրական սահմանափակումներ մտցնելով»: Զեկույցի համաձայն, «ամենաարմատական քայլերն արվեցին հունիսին, երբ խորհրդարանն ընդունեց, իսկ նախագահը հաստատեց Հեռուստառադիոհեռարձակման օրենքի փոփոխությունները, որոնք ուժեղացնում էին վերահսկողությունը երկրի ազդեցիկ հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության վրա: Կառավարությունը փորձում էր ուշադրությունը շեղել սահմանափակող այդ փոփոխություններից` փաթեթում ներառելով ռադիո և հեռուստակայանների անցումը անալոգայինից թվայնացման: Սարգսյանն անտեսեց այդ սահմանափակումների առնչությամբ հայկական և միջազգային հանրության բողոքները, որոնք համարում էին, որ դա ձեռնտու է Հանրապետական կուսակցությանը` 2012թ.-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին: «Վերլուծաբանների կարծիքով, օրենսդրական այդ փոփոխությունները կառավարությանը տալիս են օրինական հնարավորություն` շարունակել արգելափակել «Ա1+»-ի հեռարձակումը: Կառավարությունը, ըստ էության, առանց պատշաճ բացատրությունների անտեսել է նաև ՄԻ Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսին կայացրած որոշումը` «Ա1+»-ին լիցենզիայից զրկելու անօրինականության մասին»,- ասված է զեկույցում, որում նշված է նաև, թե հեռուստատեսության թվայնացումը մի մեթոդ էր` փակել նաև Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաալիքը, որը միակ տեղական ալիքն է, որը շարունակում է եթերում քննադատել կառավարությանը:

Փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են նաև լրագրողների դեմ հարձակումների` ծեծի ենթարկելու և քրեական հետապնդման ենթարկելու փաստերին:

Tekali Taxi