Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աճող լարվածությունը մտահոգության առիթ է ստեղծում, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
«Մինսկի խմբի առավել ակտիվ մասնակցության շնորհիվ երկարատև հակամարտության կարգավորման հասնելու հարցում ԵԱՀԿ-ի դերը կպահպանվի: Ես կոչ կանեմ հակամարտող կողմերին ամրապնդել վստահությունը, վերացնել երկու երկրների սահմանի հատման գոտում դիպուկահարներին և խստացնել ԵԱՀԿ-ի դիտորդական գործունեությունը»,- Աժուբալիսի խոսքերն է փոխանցում ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով` Լիտվան իր նախագահության օրոք նպաստելու է լարվածության թուլացմանը և Հարավային Կովկասում հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը: