ԲՀԿ-ի` կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու արարողությունը որոշ տեղեկություններով տեղի կունենա հինգշաբթի օրը, ամենաուշը` շաբաթվա վերջին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Հավանաբար կհրավիրվի կոալիցիոն նիստ: Տեքստում մասնավորապես նշված է, որ կոալիցիոն ուժերը միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում հարաբերակցությունը փոխելու հաշվին: Նաև, որ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով են հանդես գալու: Երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատգամավորներին ու նախարարներին է ներկայացրել հուշագիրն ու հայտարարել, որ ստորագրում են: