Home / Հայաստան / Հայաստանում շարունակվում են փակ և դժվար անցանելի մնալ մի շարք ճանապարհներ

Հայաստանում շարունակվում են փակ և դժվար անցանելի մնալ մի շարք ճանապարհներ

Հայաստանում գիշերվա ընթացքում տեղացած ձյան պատճառով անանցանելի են դարձել Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքի և Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհները: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Փակ են նաև Սյունիքի մարզի Երևան-Սիսիան, Շիրակի մարզի Բերդաշենի, Զարիշատի, Թավշուտի, Եղնաջուրի, Սարագյուղի, Սիզավետի, Մեծ և Փոքր Սեպասարի, Կրասարի, Հարթաշենի, Աղվերիկի, Մուսայելյանի, Կաքավասարի, Սարահարթի ճանապարհները:

11:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում փակ էին Նիգավանի, Ձորագլուխի, Բերքառատի, Հնաբերդի, Գեղաձորի, Վարդաբլուրի, Ծաղկահովիտի ճանապարհները:

Այսօր առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ դժվար անցանելի են Արագածոտնի մարզի Սպիտակ-Ապարան և Ալագյազ-Արթիկ ճանապարհները, Վայոց ձորի մարզի Ելփինի ճանապարհը, Տավուշի մարզի Սեմյոնովկայի ճանապարհը և Սյունիքի մարզի Մեղրիի ճանապարհը: