Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ, համաձայն երկրի խորհրդարանին ներկայացված ազգային անվտանության նոր հայեցակարգի, ոչ մի երկիր Վրաստանի թշնամու դերում հանդես չի գա:
«Անվտանգության հայեցակարգը հստակ թշնամի չի նշում, այստեղ խոսքը գնում է երկրին սպառնացող գլոբալ վտանգների մասին, ինչպես նաև նրա, թե ինչ կարող է անել երկիրը` հստակ ռազամավարություն մշակելու ուղղությամբ»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գրուզիան»:
Կալանդաձեի կարծիքով` այս փաստաթղթի բովանդակությունը կարտացոլի Վրաստանում և տարածաշրջանում առկա սպառնալիքները: «Բանաձևում արտահայտված է նաև այն, թե ինչպես կարող է Վրաստանը պաշտպանվել այդ սպառնալիքներից, և ինչ հստակ քայլեր պետք է իրականացնել կարճաժամկետ, ինչպես նաև երկարաժամկետ նախագծերի միջոցով այս սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարարության ղեկավար Էկա Տխեշելաշվիլին հայտարարել էր, որ ազգային անվտանգության նոր հայեցակարգի համաձայան, Վրաստանի թշնամին կհայտարարվի Ռուսաստանը: